Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը համակարգում է ԵՏՄ գործունեությունը, մոտ ժամանակներս մտադիր է բանակցություններ սկսել Իսրայելի հետ Ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ԵՏՀ ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսկին։
«Ներկայումս մենք պլանավորում ենք Իսրայելի հետ սկսել ազատ առեւտրի գոտու մասին նոր համաձայնագրի հարցով բանակցությունները»,- ասել է Սպասսկին Doing Business with Eurasian Union հետնաբեմում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ ֆորմալ բանակցություններ սկսելու մասին որոշումը կայացվել էր հետազոտական համատեղ խմբի փորձագետների երկարատեւ աշխատանքի արդյունքում։
Ավելի վաղ Իսրայելի կառավարության անդամ Զեեւ Էլկինը հայտնել էր, որ ինքը հույս ունի, որ 2016թ. սկզբին կսկսվեն ֆորմալ բանակցությունները եւ մոտ 2 տարվա ընթացքում դուրս կգան ազատ առեւտրի գոտի։




























