Դերասանուհի Քերրի Ֆիշերի ֆրանսիական բուլդոգը, որը հայտնի է «Աստղային պատերազմներում» արքայադուստր Լեայի շան դերով, նվաճել է համացանցը։ Այս մասի հայտնում է The Kansas City Star-ը։ Շան անունը Հերի է։ Բուլդոգի տիրուհին պարբերաբար իր Թվիթերում լուսանկարներ է հրապարակում եւ շան ուղեկցությամբ հայտնվում է հանրային միջոցառումներին։
«Հերին ինտերնետ սենսացիա է դարձել, եւ դուք շատ ժամանակ չեք վատնի, որպեսզի հասկանաք, թե ինչու»,- գրում է պարբերականը եւ ներկայացնում բուլդոգի նկարները, փոխանցում է Gazeta-ն։
Հայտնի է, որ Հերիի անունով Թվիթերում էջ է բացվել, սակայն այս պահին անհայտ է, թե այն պաշտոնական է, թե ոչ։




























