Մոսկվայում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը հույս է հայտնել, որ Ռուսաստանը դուրս կգրի Ուկրաինայի պարտքի 20 տոկոսը, ինչպես դա արդեն արել են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը:

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը բարի կամք կդրսեւորի եւ կաջակցի մեր ընդհանուր հարեւանին»,-հայտարարել է Ուշացկասը «Վեստի FM» ռադիոկայանի եթերում:

Նա նշել է, որ «պարտքերը պետք է մարել», բայց «լինելով լավ բարեկամներ», պարտքերը պետք է դուրս գրել: «Ես կարծում եմ, որ բարի կամքի դրսեւորում կլիներ Ռուսաստանի կողմից գնալ նույն ուղիով,որով գնացել են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը»,-ասել է նա:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 9-ին երկրի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին հանձնարարել է պատրաստվել Ուկրաինային դատի տալուն՝ 3 մլրդ դոլարի պարքտը չմարելու համար:

Մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ պատրաստ են դատաքննությանը: «Եվս մեկ անգամ ընդգծում եմ, Ռուսաստանը չի ստանա վերակազմավորման այլ պայմանները, որոնք ստացել են մյուս վարկատուները: Եթե Ռուսաստանը դատի է տալիս Ուկրաինային, մենք պատրաստ ենք դատվել Ռուսաստանի հետ, մենք լավ զինված ենք»,-ասել է Յացենյուկը, հաղորդում է РБК-ն:

Պուտին. Մենք պատրաստ էինք աջակցել Ուկրաինային