Ամերիկացի Լյուսի Դիարը, որին մեղադրում են Կոլորադո Սփրինգսի ընտանիքի պլանավորման կենտրոնում հրաձգություն կազմակերպելու մեջ, իր արարքը բացատրել է աբորտները մերժելու իր դիրքորոշմամբ։
«Ես մեղավոր եմ, դատարան պետք չէ»,- ասել է Դիարը, ով իրեն կոչել է «նորածինների համար պայքարող մարտիկ» եւ կլինիկային մեղադրել է աբորտներ անելու մեջ։ «Ընտանիքի պլանավորման կենտրոնը սպանում է նորածիններին»,- ասել է մեղադրյալը։
Փաստաբանը խնդրել է նրան հոգեբուժական փորձաքննության ուղարկել, իսկ Դիարը փաստաբանին մեղադրել է կլինիկայի հետ դավադրություն կազմակերպելու մեջ, փոխանցում է Lenta-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Ամերիկյան Կոլորադո Սփրինգսում ընտանիքի պլանավորման կենտրոնի մոտ կրակոցներից երեք մարդ էր մահացել:



























