Buzzfeed կայքը առանձնացրել է 2015թ. ամենաանհեթեթ կատուներին։ Պարբերականի ցուցակում հայտնվել է կատվազգիների 38 ներկայացուցիչ։

Օրինակ՝ վարկանիշային աղյուսակում հայտնվել է կատուն, որը չէր էլ կասկածում, որ մարդիկ պատրաստվում են տուն բերել մեկ այլ, ավելի փոքր մարդու։ Այդ ցուցակում է նաեւ պատմության մեջ առաջին կատուն, որը չէր ուզում ոչինչ շուռ տալ, եւ կատուն, որին դուր չեն գալիս գրկախառնությունները։

Ամենաանհեթեթ կատու է ճանաչվել կատուն, որը չէր սպասում, որ տերերն այդքան շուտ տուն կվերադառնան։ Թոփ-38-ում է հայտնվել նաեւ կատուն, որը վախենում էր վարունգներից։

Այնտեղ է նաեւ կատուն, որը հենց նոր հասկացել էր, որ հայտնվել է լողավազնի մեջտեղում եւ չգիտի, ինչ անել, ինչպես նաեւ բլիթների նկատմամբ «հուզական զզվանք» տածող կատուն, որը փորձում է իրեն քաղաքավարի պահել։