Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 19-ամյա Էդվարդ Մ.-ն մեղադրվում է հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2014թ.-ին դեկտեմբերի 22-ին Էդվարդը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը՝ Ոսկեհասկ գյուղի մոտակայքում գտնվող զորամասի սահմանապահ ուղեկալի հատվածով շրջանցելով սահմանային անցակետերը, ապա ոտքով ապօրինի հատել Թուրքիայի հետ ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցնել Թուրքիայի տարածք: Սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ նշված վայրում բռնվել է ՀՀ -ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայողների կողմից:
ՌԴ Չիտա քաղաքի բնակիչ Էդվարդ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:
Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:




























