Բուրունդիի մայրաքաղաք բուժումբուրում դեկտեմբերի 11-ի գիշերը երեք ռազմաբազաների վրա հարձակման հետեւանքով առնվազն 21 մարդ է մահացել: Բանակի ներկայացուցչի խոսքով, 12 գրոհայիններ են ոչնչացվել հարձակման ժամանակ, եւս 20-ին կալանավորել են:

Երկրի նախագահի խորհրդական Վիլլի Նիյամիտվեն հայտնել է, որ ընդդիմադիրները հարձակում են գործել, որպեսզի շեղեն զինվորականների ուշադրությունը եւ ազատեն բանտարկյալներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Մայիսի սկզբին Բուրունդիում մի քանի շաբաթ տեւած ցույցերից հետո պետական հեղաշրջման փորձ է եղել, որն ուղեկցվել է բռնություններում: Պատճառն այն է, որ երկրի նախագահ Պիեռ Նկուրունզիզան ցանկանում է առաջադրվել 3-րդ անգամ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով, ապրիլին այնտեղ սպանվել է 240 մարդ: