21-րդ դարի ընթացքում ձմռանը յուրաքանչյուր օր առնվազն 5 միլիվայրկյան կերկարի, իսկ Երկրի պտույտի առանցքն առաջիկա 100 տարվա ընթացքում հյուսիսային բեւեռից մեկ սանտիմետր կտեղաշարժվի: Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ-ից, Կանադայից եւ Ֆրանսիայից երկրաֆիզիկոսները: Ըստ The Guardian-ի, նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում:
News.Rambler-ի փոխանցմամբ, մասնագետների հաշվարկները հիմնված են Երկիր մոլորակի սառցաշերտերի հալչելու տեմպերի վերլուծության վրա:
Իրենց աշխատանքում երկրաֆիզիկոսները հստակեցրել են 2002 թվականին օվկիանոսագետ Վալտեր Մանկի անցկացրած հետազոտությունը, որը նվիրված է գլոբալ ջերմացման հետեւանքով Երկրի պտույտի վրա սառցաշերտերի հալչելու ազդեցությանը: Մանկն այդպիսի ազդեցություն չի հայտնաբերել, սակայն երկրաֆիզիկները պարզել են, որ այդպիսի արդյունքը կապված է, մասնավորապես, 20-րդ տարի ընթացքում ծովի մակարդակի բարձրացման ոչ ճիշտ գնահատականի հետ (2 մմ՝ 1-1.5 մմ-ի փոխարեն):




























