Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Ադրբեջանի զինուժի կրակոցից դեկտեմբերի 11-ին զոհված 21-ամյա պայմանագրային զինծառայող Վարդան Վարդանյանի հոգեհանգիստը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 

Հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան հրամանատարներ, Վարդան Վարդանյանի մարտական ընկերները, հարազատները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարդան Վարդանյանը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից էր, տան ավագ որդին: Նա 2010թ. ընդունվել էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 2014թ. ավարտել այն ու մեկնել ծառայության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը: