Բրիտանուհի Նիկոլ Բարրը, ում IQ-ն ավելի բարձր է, քան Ալբերտ էյնշտեյնինը եւ Սթիվեն Հոքինգինը, հրավիրվել է ուսումը շարունակել Օքսֆորդի համալսարանում։ Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը։

13-ամյա աղջկա IQ-ն Mensa-ի թեստի արդյունքներով կազմել է 162 կետ այն դեպքում, երբ հասուն մարդու միջին արդյունքը 100 կետ է։ Բարրը պլանավորում է բժշկություն ուսանել։

Աղջիկը 2 տարեկանում արդեն կարողանում էր հաշվել, իսկ 10 տարեկանում արդեն բարդ հանրահաշվական խնդիրներ էր լուծում։ Լրատվամիջոցների փոխանցմամբ նա դպրոցում հաճախ էր բաց թողնում դասերը։