Դեկտեմբերի 14-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանի ՏԿԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Շիրակի մարզի «Ղոչաղբյուր» կոչվող հատվածում (Ցողամարգ գյուղից 1 կմ դեպի Աշոցք գյուղ), Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան («Զանգեր» կոչվող հատված, 4-րդ կմ), Կապան-Գորիս (31 կմ) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:



























