Մի շարք իրատեսական փաստարկներ վկայում են այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ճիշտ որոշում էր։ Այս մասին դեկտեմբերի 14-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Իմ կարծիքով, եւ ոչ միայն իմ, մենք ճիշտ ընտրություն ենք արել, եթե իրատեսորեն նայենք։ Թե ինչպես պետք է ԵՏՄ անդամակցությունը համատեղել Եվրոպական արժեքներին հետեւելու հետ, դա հարց է։ Ինչ-որ բան մենք կարող ենք կորցնել, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ,  մենք կշահենք»,- ասել է Մելքումյանը։