2015 թվականին ոսկի եւ պղինձ արդյունահանող ընկերությունների գնային ակնկալիքներն ավելի ցածր են, քան նախորդ տարի: Այսպիսին են PricewaterhouseCoopers-ի կանադական մասնաճյուղի հարցման արդյունքները:

2015-ին ոսկու երկրաաժամկետ միջին գները, որոնք ընկած են արդյունահանող ընկերությունների բիզնես-ծրագրերի եւ ակտիվների արժեզրկման սթրես-թեստերի հիմքում, 2014 թվականի 1.284 դոլարից հասել են 1.231 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց: Իսկ 2015-ին իրական միջին տարեկան գինը դեռեւս շատ ավելի ցածր է. 1 ունցիան՝ 1.176 դոլար (2014-ին՝ 1.266 դոլար):

2015 թվականին երկարաժամկետ միջին գինը ծրագրերում եւ թեստերում 3.11 դոլարից նվազել է մինչեւ 2.97 դոլար՝ մեկ ֆունտի դիմաց, բայց ոչ ավելի պակաս: Իսկ 2015 թվականին մեկ տոննայի միջին գինը կազմել է 5.688 դոլար (2014-ին՝ 6.878 դոլար):

Նշենք, որ հայկական արտահանման մեջ զգալի մաս են կազմում հենց ոսկին եւ պղինձը: