Ուելսից հետազոտողները ապացուցել են, որ մեծաբեկորները, որոնցից կազմված է Սթոունհենջը, Լոնդոնից 130 կմ հեռավորության վրա են հայտնվել սառցադաշտերի շարժման հետեւանքով: Ավելի վաղ համարվում էր, որ դրանք «բերել են» հնագույն մարդիկ մոտ 5 հազար տարի առաջ: Հետազոտությունը հրապարակված է հնագիտական Antiquity ամսագրում:
Հնագետները զեկույց են հրապարակել, որում հայտնել են, որ խոռոչները, որոնք ապացուցում են, թե Սթոունհենջը մարդկանց ձեռքով ստեղծված ավելի հին կառույցի մի մասն է, իրականում հայտնվել են բնական ճանապարհով: Գիտնականների կարծիքով հենց սառցադաշտերի տեղափոխությունն է ավելի քան կես միլիոն տարի առաջ հանգեցրել քարերի հայտնվելուն այն տեղում, որտեղ ներկայումս դրանք գտնվում են: Նրանք ընդունում են, որ Սթոունհենջից ոչ հեռու կարող էր հնագույն որսորդների ճամբար լինել, սակայն հավաստի տեղեկություն, թե հենց մարդիկ են տեղաշարժել քարերը, չկան, գրում է Gazeta-ն:
2016-ին նախատեսված է ուսումնասիրել այն քարհանքերը, որտեղից կարող էին հայտնված լինել Սթոունհենջի մեծաբեկորները:




























