Գիտնականները պարզել են, որ ընտանի շները Հարավ-արեւելյան Ասիայում հայտնվել են շուրջ 33 հազար տարի առաջ: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cell Research ամսագրում:

Ըստ Gazeta.ru-ի, հետազոտության շրջանակում կենսաբաններն ուսումնասիրել են 58 ցեղատեսակի շների: Գենետիկ անալիզի արդյունքում գիտնականները պարզվել են, որ Հարավ-արեւելյան Ասիայից շների մոտ գենետիկ բազմազանության մակարդակը մյուսներից ավելի բարձր է, եւ որ նրանք ավելի շատ են կապված գորշ գայլերի հետ:

Հետազոտության հեղինակները հանգել են եզրակացության, որ շուրջ 15 հազար տարի առաջ ժամանակակից շները տեղափոխվել են դեպի Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա, իսկ Եվրոպա հասել են շուրջ 10 հազար տարի առաջ: Գիտնականները կարծում են, որ շների առաջին միգրացիան տեղի է ունեցել իրենց իսկ նախաձեռնությամբ, ամենայն հավանականությամբ՝ սառցաշերտերի բացակայության հալչելու պատճառով: