Չինացի կենդանաբանները պարզել են, որ կենդանաբանական այգիներում բնակվող մեծ պանդաների վերարարտադրության ցուցանիշները զգալիորեն ավելանում են, երբ արուն եւ էգը փոխադարձաբար համակրում են միմյանց: Մասնագետների հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:
Ըստ Gazeta.ru-ի, հետազոտության ընթացքում ուսումնասիրել են զուգավորման ժամանակ 40 պանդաների վարքին: Կենդանիներին հնարավորություն են ընձեռել ընտրություն կատարել երկու հավանական զուգընկերոջ միջեւ:
Փորձը ցույց է տվել, որ զուգավորման հաջողությունն ավելի մեծ է եղել այն դեպքում, երբ զուգընկերներից մեկը համակրել է մյուսին, իսկ եթե զգացմունքը փոխադարձ է եղել, արդյունքն ավելի զգալի է եղել: Մեծ պանդաներն անհետացող տեսակ են, որոնց անազատության մեջ դժվար է բազմացնել:



























