Բեռների փոխադրման եւ շարժակազմի սպասարկման հետ կապված իրավահարաբերությունները կլուծվեն Բեռների միջազգային հաղորդակցության մասին համաձայնագրի (ԲՄՀՀ) նորմերին համապատասխան: Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում ներկայացնելով «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ հայտարարեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
ԲՄՀՀ-ի հիման վրա, որի անդամները հետխորհրդային հանրապետություններն են, աշխատում է նաեւ Հայաստանի երկաթուղու օպերատոր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:
Այդ դրույթները հարկավոր է ներառել ազգային օրենսդրությունում, որպեսզի, ըստ Առաքելյանի, առավելագույնս պարզ լուծումներ տրվեն հնարավոր վեճերին:
Փոփոխությունն առաջարկում է կարգավորել վագոնների մաքրման եւ սպասարկման, բեռնման եւ բեռների պահպանման հարցերը: «Ցանկանում եմ նշել, որ «Հարավկովկասյան երկաթուղին» դեմ չէ նոր կարգավորման նախագծին»,- նշեց Առաքելյանը:



























