Ինքնահրկիզումը ամերիկացի եւ բրիտանացի անչափահասների շրջանում նոր միտում է դարձել, տեղեկացնում է  The Sun-ը: Նման զվարճանքը անչափահասների շրջանում արդեն առաջին վնասվածքների պատճառ է դարձել: 

Տուժածներից մեկը` Օլիվեր Շարփը, շատ լուրջ այրվածքներ է ստացել:  Դեկտեմբերի 12-ին տղան ցանկացել է այրել իր շապիկը եւ դա նկարահանել տեսախցիկով, դրա համար նա առանձնացել է լոգասենյակում: Արդյունքում Լինքոլնշիրի կոմսությունից  11-ամյա դպրոցականը լուրջ այրվածքներ է ստացել եւ թիկունքի մաշկի փոխպատվաստման կարիք ունի: 

«Նա երբեք խնդրահարույց երեխա չի եղել: Օլիվերը խելացի տղա է, իսկ ես կարծում էի, որ նրա բանականությունը կհերիքի նման բան չանելու համար», — պատմել է Սառան` Օլիվեր Շարփի մայրը: 

Այժմ նոր միտման շրջանակում Facebook սոցցանցի էջերում եւ YouTube-ի վիդեոհոսթինգում ավելի քան հազար տեսանյութ է ներբեռնվել, որոնց վրա անչափահասներն  «այրվում են»:

Անցյալ տարի 15-ամյա ամերիկացի անչափահասն այրվել էր` չկարողանալով մարել մարմնի վրա բռնկված կրակը: