Գիտնականների միջազգային խումբը Պորտուգալիայի տարածքում եւ Հյուսիսային Ամերիկայի արեւելյան հատվածում դինոզավրերի շրջանի՝ շատ լավ պահպանված սերմեր են գտել (100-130 մլն տարի առաջվա):

Ըստ Gazeta-ի, սերմերը շատ փոքր են՝ 2.5 մմ-ից ոչ ավելի: Դրանց մասին տեղեկություններ ստանալու համար գիտնականները վիզուալիզացիայի տեխնիկա են օգտագործել՝ հիմնված սինքրոն ռենտգենային ճառագայթման վրա:

Հետազոտության շրջանակում 75 տեսակի բույսերի 250 հասուն սերմ է օգտագործվել, բացահայտվել է դրանց էմբրիոնի կառուցվածքը: