Փորձելով վերադարձնել զբոսաշրջիկներին` Եգիպտոսն այցելության համար բացել է Թութանհամոնի ստնտուի դամբարանը:
Գիտնականներն այդ դամբարանը հայտնաբերել էին 20 տարի առաջ, սակայն մինչ այժմ դրա մուտքը փակ էր: Դամբարանը Կահիրեից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է` Սաքքարա հնագույն նեկրոպոլիսում:
Գիտնականները հույս ունեն դամբարանում պատասխան գտնել այն հարցին, թե ինչն է եղել 19-ամյա կայսր Թութանհամոնի մահվան պատճառը: Դա կարող էր լինել հիվանդությունը, սպանությունը կամ էլ մարտակառքից ընկնելու հետեւանքով վնասվածքը: Ենթադրում են, թե ճշգրիտ պատասխանը կարող է գրված լինել դամբարանի պատերին, տեղեկացնում է НТВ-ն:
Հանրության համար դամբարանի բացումը եգիպտական իշխանությունների` զբոսաշրջիկներին գրավելու հերթական քայլն է: Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի նկատմամբ ահաբեկչությունից հետո ոչ միայն ռուսաստանցիները, այլեւ եվրոպական շատ երկրների քաղաքացիներ դադարել են մեկնել Եգիպտոս:


























