Վիեննայի կենդանաբանական այգում աշխարհում առաջին անգամ անազատության մեջ է հայտնվել Rhizostoma luteum տեսակի հսկայական մեդուզա:

Հասուն առանձնյակի գմբեթը սովորաբար 60 սմ-ի է հասնում եւ մոտ 40 կգ է կշռում:

Այժմ ձագի գմբեթը 4 սմ-ի է հասնում:

Հաստատության տնօրեն Դագմար Շրատերի խոսքով, այդ մեդուզաներն առաջին անգամ հայտնաբերվել են 1827-ին` Միջերկրական ծովի արեւմտյան մասում եւ այնքան հազվագյուտ են եղել, որ որոշ գիտնականներ կասկածել են նրանց գոյությանը: Այդ կենդանիների հետազոտող Կարեն Կինբերգերին հաջողվել է սեռահասուն առանձնյակին հայտնաբերել Հարավային Իսպանիայի ջրերում եւ թրթուրներն ուղարկել Վիեննայի կենդանաբանական այգի, որտեղ մասնագետները   30 ձագին սկզբում աճեցրել են մինչեւ պոլիպի վիճակ, իսկ հետո արդեն` լիարժեք մեդուզայի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: