Աբխազիայում արգելել են աբորտները: Այս մասին հայտնել է պատգամավոր Սայիդ Խարազիան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, հանրապետության Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

«Երեխաները ցանկացած պետության ապագան են, երեխան մարդկային ցեղի շարունակությունն է, նշանակում է նաեւ աբխազական ցեղի շարունակությունը: Սահմանադրության համաձայն, աբխազական պետությունը երաշխավորում է մարդու իրավունքների պահպանումը նրա ծնվելու օրից»,-ասել է պատգամավորը:

Նրա խոսքով, հղիության ընդհատումը կպատժվի քրեական օրենսգրքով: Բացառություն կլինի պտղի ներարգանդային մահը: