Մեքսիկացի Կարլոս Սլիմը, որը երկար ժամանակ համարվում է Երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, տարվա սկզբից աղքատացել է մոտ 20 մլրդ դոլարով, հայտնում է Bloomberg Billionaires Index-ը: Նրա կարողության պակասելու հիմնական պատճառն այն է, որ տարվա սկզբից America Movil ընկերության բաժնեմասերը 18 տոկոսով անկում են գրանցել:

Սլիմին պատկանում է այդ ընկերության բաժնեմասերի 57 տոկոսը, եւ մեքսիկացու կապիտալի նվազման հետեւանքով նա հիմա աշխարհի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ այս տարի կորցնելով բոլորից շատ՝ 19.9 մլրդ դոլար կամ 27.4 տոկոս: Նրա ունեցվածքը հիմա գնահատվում է 52.8 մլրդ դոլարով ավելի քիչ, քան 2010թ., երբ նա առաջին անգամ գլխավորել էր Forbes-ի վարկածով ամենահարուստ մարդկանց վարկանիշը: ԱՅն ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 53.5 մլրդ դոլար, եւ նա մի քանի տարի զբաղեցնում էր 1-ին տեղը՝ զիջելով իր դիրքերը միայն 2013թ.: