«Այլասեր» ավստրալացիները շոգից տառապող կոալաներին օգնության են նետվել, գրում է  New York Post-ը: Վերջին մի քանի օրերին օդի ջերմաստիճանը Ադելաիդայում գերազանցում է  40 աստիճանը, ինչն իր ազդեցությունն է թողնում նաեւ կենդանիների վիճակի վրա: Որոշ կոալաներ իջնում են ծառերից եւ փողոցներ են դուրս գալիս` խմելու բան փնտրելով:

Տեղի բնակիչները, այդ թվում նաեւ քաղաքային Koala and Wildlife Hospital անասնաբուժարանի աշխատակիցները մասնակցում են կոալաներին փրկելու գործին: Այդ մասին վկայում են լրատվամիջոցների եւ սոցցանցերի լուսանկարները: Լուսանկարներից մեկում կինը կոալայի վրա մի բաժակ ջուր է լցնում` կենդանուն օգնելով զովանալ: Մյուսում տղամարդը  կոալային եւ նրա ձագին շշով ջուր է խմեցնում, գրում է   Gazeta-ն: 

Նաեւ տեսանյութ է հրապարակվել, որում հնարավոր է տեսնել, թե կոալան ինչպես է ջուր խմում ավտոճանապարհի մոտ: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայում Իմոջեն որբացած կոալան օպերատորի հետ   «գրկախառնություններ» է կազմակերպել: