Ռուսաստանը դուրս է գալիս Թուրքիայի հետ քաղաքացիական, առեւտրական եւ քրեական գործերով փոխադարձ իրավական աջակցության տրամադրման մասին պայմանագրից:
Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված ՌԴ կառավարության որոշման մեջ հավանություն է տրվում Արդարադատության նախարության առաջարկին` «Թուրքական կողմին իրազեկում ուղարկել ՌԴ-ի մտադրության մասին` չմասնակցել 1997-ի դեկտեմբերի 15-ին Անկարայում ստորագրված Քաղաքացիական, առեւտրական եւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության տրամադրման մասին պայմանագրին», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Այս առաջարկը համաձայնեցված է ԱԳՆ-ի, Գլխավոր դատախազության եւ Ռուսաստանի քննչական կոմիտեի հետ:
Նախարարների խորհուրդը որոշել է Ռուսաստանի նախագահին առաջարկ ներկայացնել համապատասխան իրազեկման ուղարկման վերաբերյալ:



























