ԱՄՆ-ում Մարոկկոյի դեսպանը Փարիզի Շառլ դե Գոլի անվան օդանավակայանում օդանավը փոխելիս VIP սպասասրահում 20 հազար եվրո է վայր գցել, հայտնում է AFP-ն:
Դիվանագետը կորուստը նկատել է միայն թռիչքից առաջ: Սակայն երբ վերադարձել է սպասասրահ, գումարն այլեւս այնտեղ չի եղել: Սակայն դա նրան չի խանգարել մեկնել իր չվերթով: Նա հասցրել է դիմել Ֆրանսիայի իրավապահներին եւ հայտնել կորուստի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տեսախցիկների տվյալներն ուսումնասիրելով՝ պարզ է դարձել, որ գումարով փաթեթը գտել է օդանավակայանի աշխատակիցը եւ յուրացրել այն: Սակայն երբ քննիչները հայտնվել են, տղամարդու մոտ եղել է միայն 10 հազար եվրո:
Մնացած գումարի որոնումները շարունակվում են:




























