Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը գրանցվել է Instagram-ում: Արտիստի պաշտոնական էջը վարում է նրա ադմինիստրատորը, ասված է էջում:

Էջում կա 9 գրառում: Առաջինը հայտնվել է դեկտեմբերի 23-ին: Դրանում Պետրոսյանը հաստատել է, որ դա իր էջն է:

«Ողջույն, ընկերնե՛ր: Համացանցում իմ անունից հազարավոր կեղծ էջեր կային: Իսկ սա Instagram-ում իրական է: Բաժանորդագրվեք, կշփվենք»,- ասել է Պետրոսյանը տեսաուղերձում, փոխանցում է Lenta-ն:

Գրառումը կատարելու պահին էջն արդեն 150 հետեւորդ ուներ: