Իտալիայի խանութներում մի քանի տարի ազատորեն կոկայինով թեյ է վաճառվել, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Independent-ին:
Այդ մասին հայտնի է դարձել ավտոբուսի վարորդի շնորհիվ: Սովորական բուժական թեստերը, որոնք վարորդներն անցնում էին երթի դուրս գալուց առաջ, նրանց օրգանիզմում թրմանյութ էին ի հայտ բերել: Ինքը` տղամարդը կտրականապես ժխտում էր թմրանյութի օգտագործումը, բայց ասաց, որ նախօրեին խոտաբույսերից թեյ է խմել: Բժիշկը փորձարկման համար նույն թեյից էր խմել եւ թեստը դարձյալ դրական արդյունք էր տվել:
Կոկային վաճառող խանութի մասին անմիջապես տեղեկացրել էին տեղի իշխանություններին: Ստուգումների ընթացքում ոստիկանները պարզել էին, որ վաճառողը բիզնեսի համար բոլոր փաստաթղթերն ունի, իսկ թեյն օրինականորեն գնվել է Պերուից եկած մարդուց: Թեյի փորձարկումը նրանում կոկայի տերեւներ է ի հայտ բերել: Ամբողջ խմբաքանակն առգրավվել է: Պարբերականը նշում է, որ Պերուում կոկայինի հիմքի վրա նման թեյն արդեն մի քանի հազարամյակ օգտագործվում է:



























