Գիտնականները կարծում են, որ նախամարդիկ ժամանակին նույնպես վնաս են հասցրել շրջակա միջավայրին: Հաղորդվում է, որ շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը սկսվել է մոտավորապես 6000 տարի առաջ:
Քալիֆորնիայի գիտական համալսարանի ամերիկացի հետազոտողների վստահեցմամբ նախամարդու կյանքը մեր մոլորակի վրա ամենասկզբից կախված էր ավերիչ գործոնների հետ: Քանի որ մարդն իր էությամբ սպառող է, նա ապրելու եւ սերունդ տալու համար ոչնչացնում է ֆաունան: Հատկապես տուժել են տաքարյուն կենդանիները, քանի որ մարդիկ օգտագործում էին նրանց միսն ու կաշին, փոխանցում է Informing-ը:
Ինչպես հայտնի է, մարդկությունը ազդել է նաեւ կլիմայի փոփոխության վրա, քանի որ սկսել է խառնվել շրջակա միջավայրի գործունեությանը՝ մշակելով բույսերի նոր տեսակների եւ ընտելացնելով վայրի կենդանիներին:
Հիշեցնենք, որ մամոնտների ոչնչացման գործընթացի վրա նույնպես ազդել է մարդը:




























