ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցներ ձեռնարկելու մասին հրաման է ստորագրել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՌԴ ազգային անվտանգության ապահովման եւ ՌԴ քաղաքացիներին հանցավոր կամ այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու եւ Թուրքիայի Հանրապետության նկատմամաբ հատուկ տնտեսական միջոցներ ձեռնարկելու մասին» 2015թ. նոյեմբերի 28-ի № 583 հրամանում փոփոխություններ մտեցնելու մասին հրաման»,- ասված է փաստաթղթում, փոխանցում է Gazeta-ն։

Նոր սահմանափակումները վերաբերում են նաեւ Թուրքիայի քաղաքացիներին պատկանող կազմակերպություններին, այլ ոչ միայն Թուրքիայի իրավասության տակ գտնվող ընկերություններին, նշված է հրամանի տեքստում։