Բրիտանական Metro թերթը հայտնել է, թե որոնք են անցնող տարվա ամենահամակրելի կենդանիները: Ինչպես գրում է պարբերականը, ցուցակի 15 մասնակիցները ապացոււցում են, որ 2015 թ.  ամենահուզիչ տարին է պատմության մեջ:

Վարկանիշում թիվ մեկ համարի տակ ներկայացված է այն շունը, որին բաժին չէր հասել բուրգերի վերջին կտորը, թիվ երկու համարի տակ Դդմիկ կամանունով ջրարջն է, որը իրեն շուն է համարում: Երրորդ հորիզոնականում այն կորգին է, որը հասկացել է, թե ինչպես պետք է աստիճաններով իջնեն բոլոր նրանք, ովքեր կարճ ոտքեր ունեն:

Չորրորդ տեղը բաժին է հասել սայթաքած փղուկին («դա դուք եք, երբ սայթաքում եք լողասենյակում»),- գրում է թերթը: Հինգերորդ հորիզոնականում կարելի է տեսնել տաքսա տեսակի շանը, որը մեխանիկ է «աշխատում», վեցերորդում՝ տխուր կատվի, որը չի կարող հաշտվել որ տերը աշխատանքի է գնացել:

Հետո արդեն սպիտակ արջուկն է, որը թերթին հիշեցրել է բոլոր նրանց, ովքեր փորձում են առավոտյան արթնանալ: Ութերորդ հորիզոնականը  մի շան քոթոթի  են տվել, որը ապարդյուն փորձում է վերցնել անդրդվելի կատվի տակի կտորը: Իններորդ դիրքում դեպրեսիվ վոմբատ է փափուկ խաղալիքով, իսկ տասներորդ տեղում՝ բարկացած շուն Էռլը, որը դարձել է մեմերի հերոս:

Առաջին 15 տեղերը եզրափակում է երջանիկ խոզուկ Ուիլբուրը, որը ծածկված է ծածկոցով, պոնի Դեֆֆին՝ սուրբծննդյան հանդերձանքով , բուլդոգ սքեյթբորդիստ Օտտոն , որբացած կենգուրուի ձագ Դուդլբագը՝ փափուկ արջուկի հետ, նաև շարփեյ Տոնկին, որն ատում է երկուշաբթիները ու լողասենյակները: