Ռուսաստանը ապագայում եւս պատրաստ է երաշխավորել Թուրքիային գազի մատակարարումը եւ մեծացնել մատակարարման ծավալները: Այդ մասին հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը:

«Ռուսաստանը գազ ունի, Ռուսաստանի գազը բավականաչափ էժան է, մենք ունենք համապատասխան ենթակառուցվածք եւ պատրաստ ենք երաշխավորված կերպով մատակարարել եւ ընդլայնել մատակարարումների ծավալները: Այդ պատճառով ես համարում եմ, որ այդ համագործակցությունը` տնտեսական, առեւտրական, պիտի շարունակվի եւ արդյունավետ կլինի երկու կողմի համար էլ»,- ասել է նախարարը` պատասխանելով ապագայում Թուրքիային ռուսական գազի մատակարարման մասին հարցին: