Իտալիայի Պորտո Չեզարիո ակվատորիայում XII դարում խորտակված նավ են հայտնաբերել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով La Stampa-ին:

Նավի 18 մետր երկարություն եւ 4.5 մետր լայնություն ունի: Այն գտել է տեղի ձկնորսներից մեկը:

«Գտածոն կպարզաբանի Միջնադարում գոյություն ունեցած ափամերձ գոտու ասպեկտները եւ ներդրում կունենա տեղանքի պատմության վերակառուցման գործում»,- նշել է Սալենտոյի համալսարանի հնագետներից մեկը: