53-ամյա բրիտանացի, ներկայում Կանադայում բնակվող Ջոն Բիդենը միայնակ հատել է Խաղաղ օվկիանոսը: Նա 209 օրվա ընթացքում ամերիկյան Սան Ֆրանցիսկոյից հասել է ավստրալական Քերնս: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Canadian Press-ին:

Բիդենը 6 մետրանոց նավակով 11.296 կմ ճանապարհ է անցել՝ օրական թիավարելով 15 ժամ:

2011 թվականին Ջոնը 53 օրում հատել էր նաեւ Ատլանտյան օվկիանոսը: