Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Նյու Յորքից Մոսկվա էր թռչում, որոշել է վայրէջք կատարել Կանադայում, ինչից հետո ուղեւորուհիներից մեկը սկսել է ծննդաբերել: Այդ մասին իր թվիթերում տեղեկացնում է  CTV News-ի լրագրողը:   

Flightradar24 կայքի տվյալներով, ինքնաթիռը օդ էր բարձրացել Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանից եւ դեկտեմբերի 30-ին պիտի վայրէջք կատարեր Շերեմետեւոյի օդանավակայանում, գրում է   Gazeta-ն: 

Նշվում է, որ թռիչքի ընթացքում ուղեւորուհիներից մեկը սկսել է ծննդաբերել: Օդաչուն որոշել է փոխել ուղղությունը եւ վայրէջք կատարել Նյուֆաունդլենդ կղզու Գանդեր կանադական քաղաքի օդանավակայանում: