Գիտնականները պարզել են, թե ինչպես է ուղեղը համակարգում ստացվող մեծաքանակ տեղեկությունը։ Ջորջիայի նահանգի Տեխնոլոգիական համալսարանի մասնագետները մի շարք փորձերից եւ հետազոտություններից հետո եկել են այն եզրակացության, որ մարդուն անհրաժեշտ է ստացված տեղեկության ծավալի միայն մեկ տոկոսը, որպեսզի համակարգի այդ տվյալները։

Փորձին մասնակցել են մի քանի երիտասարդ աղջիկներ եւ տղաներ, որոնց առաջարկել են ուսումնասիրել մի քանի պատկեր։ Դրանից հետո նրանք պետք է մաս առ մաս նույնականացնեին այդ նկարները, փոխանցում է Informing-ը։

Միաժամանակ գիտնականները նկարների վերականգնման համար հատուկ մշակած ալգորիթմների հետ օգտագործել են արհեստական մտավոր համակարգ։ Դրանից հետո նրանք համեմատել են մարդկանց եւ արհեստական համակարգի արդյունքները։

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ մարդկային ուղերը տեղեկության մեծ քանակը հիշում է պատահական պրոյեկցիայի մեթոդով։