Բրիտանացի գիտնականները կարողացել են տեսախցիկով ֆիքսել վայրի ագռավի վարքը եւ պարզել, որ թռչունները կարող են որսի համար կեռիկներ պատրաստել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biology Letters ամսագրում։

Հետազոտության ընթացքում Ջոլիոն Տրոսիանկոն եւ Քրիստիան Ռուցը փոքր տեսախցիկներ են մշակել, որոնք ամրացրել էին ագռավների պոչի փետուրներին, որպեսզի ուսումնասիրեն նրանց վարքը բնական միջավայրում։ Տեսանյութում երեւում է, որ թռչունը մոտ մեկ րոպե է ծախսում կեռիկանման սարք պատրաստելու համար, որի միջոցով տերեւների եւ չորացած ճյուղերի տակ երկրի վրա ուտելիք է փնտրում, հայտնում է Gazeta-ն։

Գիտնականները պարզել են, որ ագռավները շատ թանկ են գնահատում այդ կեռիկները եւ ջանում են չկորցնել դրանք, իսկ կորցնելու դեպքում նորն են պատրաստում։