Սիրողական լուսանկարիչ Մարիա Տերտու Կարլսոնը լուսանկարել է գիշերային երկինքը, որում հյուսիսային փայլատակումը հսկայական գայլ է պատկերել։ Լուսանկարն արվել է Շվեդիայի Պայալա բնակավայրում, որը գտնվում է Ֆինլանդիայի սահմանին։
Լուսանկարում երեւում է ցատկի պատրաստվող վայրի կենդանի։ Նա կարծես թե պատրաստվում է թաթերը կտրել գետնից, իսկ գլուխը սեղմված է հզոր կրծքին, փոխանցում է RG-ն։
Փայլատակող գայլի լուսանկարը արագորեն տարածվել է համացանցի շվեդական եւ ֆիննական սեգմենտում։ Որոշ սրամիտներ նրան արդեն կնքել են «Բասկերվիլների շուն» անունով։




























