Փրկված սկյուռը բնակություն է հաստատել ամանորյա եղեւնու վրա։ Այս մասին հայտնում է The Huffington Post-ը։ Մեկ ամիս առաջ Reddit-ի օգտատեր Քրիսի կինը ճանապարհի մայթեզրին սկյուռ էր գտել։
«Ամենայն հավանականությամբ նա մեքենայի տակ էր ընկել, եւ նա գլխի լուրջ վնասվածք էր ստացել»,- ասել է Քրիսը, փոխանցում է Gazeta-ն։
Կենդանին իրեն բավականին վատ էր զգում։ «Նա չէր կարողանում ուտել կամ խմել։ Չէր շարժվում։ Ի վերջո մենք նրան ստիպեցինք ներարկիչի միջոցով խմել»,- հայտնել է Քրիսը։
Կենդանին իրեն արդեն լավ է զգում, եւ դեկտեմբերի 27-ին այցելել է ընտանեկան ծննդյան տոնածառը եւ այնտեղ էլ ապրում է մինչեւ հիմա։




























