Նյու Յորքում փոստատարին դուր չի եկել Սուրբ Ծննդյան նվերների եւ բացիկների մեծ քանակությունը, որոնք նա պետք է հասցներ հասցեատերերին, եւ նա որոշել է դեն նետել դրանց մի մասը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով New York Post-ին:

Դատարանում նշել են, որ տղամարդը աղբի երեք պարկ է գնել, դրանց մեջ տեղավորել փոստն ու թափել: Նվերներով եւ բացիկներով պարկերը գտել են երկու օր անց: Տղամարդուն առաքումն ուշացնելու եւ փչացնելու մեղադրանք է առաջադրվել:

Նմանատիպ հանցագործության մեջ մեղադրվել է նաեւ Բրուքլինից մեկ այլ փոստատար: Նա գողացել է առնվազն 50 նվեր-քարտ եւ դրանցով 1.000 դոլարի ապրանք ձեռք բերել:

Տղամարդկանց հինգական տարի ժամկետով ազատազրկում եւ 250 հազար դոլարի չափով տուգանք է սպառնում: