Բելգիական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ La Dernière Heure-ը եւ De Standaard-ը, գրել են Բրյուսելում հակաահաբեկչական գործողության անցկացման ժամանակ խմբակային սեքսի դեպքի մասին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Politico-ին:

Խմբակային սեքսին մասնակցել են 8 զինվորականներ եւ ոստիկանության 2 աշխատակիցներ: Լրագրողները պարզել են, որ Մոլենբեկի շրջանից ոչ հեռու՝ Հանսհորեն կոմունայում հատուկ գործողության ընթացքում, որը տեւել է երկու շաբաթ, ոստիկանության բաժանմունքն ինքնատիպ զորանոցի է վերածվել: Այստեղ ընդհանուր առմամբ մինչեւ 20 զինվորական է տեղակայված եղել: Դեպքի առիթով ներքին հետաքննություն է սկսվել: