Հազարավոր մարդիկ Չինաստանում ամանորյա գիշերը դիմավորել են Գուգուն ձմեռային թագավորական պալատի Տայմյաո տաճարի մոտ` չնայած քաղաքը պատված է եղել խիտ ծխամշուշով: Անցնող տարին ճանապարհելու եւ Նոր տարին դիմավորելու համար գեղեցիկ ներկայացում էր կազմակերպվել:
Չինացիները ամեն տարի ավանդաբար հավաքվում են տաճարի մոտ, որտեղ հին Չինաստանի կայսրերը հարգանքի տուրք էին մատուցում իրենց նախնիներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:




























