Ադրբեջանում հունվարի 8-ին ձկնորսները բողոքի ցույց են արել: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, Գոլթուգ գյուղի ու այլ ափամերձ գյուղերի բնակիչները որպես բողոքի նշան երկու ժամով փակել են Նեֆթչալա – Սալյան մայրուղին:
500 մարդ բողոքում էր, որ Բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության տարածքային վարչության աշխատակիցները իրենց թույլ չեն տալիս ձկնորսությամբ զբաղվել: Շրջանի բնակիչներրը ասում են, որ ձկնորսությունն ու ձկան վաճառքը իրենց եկամուտի հիմնական աղբյուրն է:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները համոզել են ցուցարարներին ազատել մայրուղու բանուկ մասը ու ցրվել:
Այս պահին ցուցարարների ու Բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցիչների միջեւ բանակցություններ են ընթանում:




























