Ադրբեջանի Լենքորանի շրջանում բողոքի ցույց է գների աճի դեմ:
Ինչպես հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը, Լիման քաղաքի բնակիչները փակել են Բաքու – Ասթարա մայրուղին: Պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները:
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս տեղական իշխանությունների ներկայացուցիչների ու ցուցարարների միջեւ բանակցություններ կսկսվեն:
Հիշեցնենք, որ մանաթի փոխարժեքի տատանումների պատճառով Ադրբեջանում արձանագրվել է գների կտրուկ աճ: Շատ խանութներ ստիպված են եղել փակվել:




























