«Հայկական ժամանակ»-ի տեղեկություներով՝ հայկական բանակի վերաբերյալ youtube-ում հայտնված տեսանյութի ուղղությամբ, որտեղ պատկերված կադրերում սպան նվաստացնում է զինվորներին, որոշակի առաջընթաց կա: Տեսանյութով, ըստ թերթի, զբաղվում է ռազմական ոստիկանությունը, իսկ բացահայտման գործը հանձնարարված է ԱԱԾ ստորաբաժանումներից մեկին: Թերթի աղբյուրը հայտնում է, որ գործում որոշակի առաջընթաց կա:
Մասնավորապես, պարզվել է, որ կադրերն իսկական են ու նկարահանված են հայկական բանակում: Արդեն մի քանի տասնյակ մարդ «զրույցի» է հրավիրվել ԱԱԾ եւ ՌՈ: Աղբյուրի հաղորդմամբ, բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին առավելապես մտահոգում է ոչ թե զինվորներին ստորացնող սադիստ սպային հայտնաբերելն ու պատժելը, այլ այն, թե ո՞վ ու ինչո՞ւ է կադրերը տեսադրել youtube-ում, եւ, արդյոք, դա իշխանական թեւերից մեկը չի՞ ուզում օգտագործել ՊՆ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ:




























