«Առավոտն» իր խմբագրականում, անդրադառնալով հայկական բանակին վերաբերող youtube-ում հայտնված աղմկահարույց տեսանյութին՝ գրում է. «Երբ նվաստացած ու ստորացած մարդու ձեռքի տակ զենք է հայտնվում, դա շատ վտանգավոր է դառնում թե այդ մարդու եւ թե նրա շրջապատի համար: Օրերս տարածված տեսանյութը նույն զգացումներն է առաջացնում. Եթե խոշտանգվող երեխաներն այդ պահին մի հրաշքով կարողանային զենք ձեռք բերել ու սատկացնել (ուրիշ բառ չեմ գտնում) սադիստին, մի՞թե նրանց վարքը անտրամաբանական կթվար: Ճիշտն ասած, ինձ մոտ էլ է նման ցանկություն առաջացել, որովհետեւ ես էլ եմ հայր ու պատկերացնում եմ, որ իր որդին էլ կարող է ընկնել նման «մարդու» ձեռքը: Մանավանդ, որ ես խիստ կասկածում եմ, որ այս հանցագործն իր ֆաշիստական «զվարճանքների» համար իր պատիժը կկրի»: Խմբագրականի հետագա տողերում կարդում ենք. «Խոսքս այն մասին է, որ ահաբեկչության արմատները շատ խորն են, դրանք կան ամեն մեկիս մեջ: Մարդկանց կարող է դրան դրդել չհատուցված վրեժի, անելանելիության զգացումը: Արդյունքում մի հանցագործություն ծնում է մեկ ուրիշը, սովորաբար՝ շատ ավելի զարհուրելին»:
«Առավոտ». Եթե խոշտանգվող զինվորները կարողանային զենք ձեռք բերել ու սատկացնել սադ





























