«Կերպարանափոխվողները» և «Ինդիանա Ջոնսն ու բյուրեղապակյա կառափի թագավորությունը» ֆիլմերի երիտասարդ աստղ Շի Լա Բեֆը Forbes հեղինակավոր հանդեսի կողմից ճանաչվել է Հոլիվուդի ամենաշահութաբեր դերասանը։
Համադրելով դերասանների վարձատրություններն ու նրանց մասնակցությամբ ֆիլմերի բերած եկամուտները, պարբերականը կազմել է Հոլիվուդի ամենաշահութաբեր դերասանների յուրատեսակ ցուցակ։
Ըստ Forbes-ի տվյալների, Լա Բեֆին վճարված յուրաքանչյուր դոլարից ֆիլմի ստեղծողները ստանում են 160 դոլարի շահույթ։ Ցուցակի երկրորդ տեղը բաժին է հասել «Խիստ վտանգավոր է» ֆիլմի աստղ Ջեյմս Մակեվոյին։ Այդ ֆիլմը հարաբերականորեն ոչ մեծ բյուջեի պարագայում վաստակել է 342 մլն. դոլար։ Մակեվոյի վրա ծախսված յուրաքանչյուր դոլարը, ըստ հրատարակության հաշվարկների, բերում է 114 դոլարի շահույթ։
Երիտասարդական կատակերգությունների դերասան Մայքլ Սերան («Ջունո», «Սուպերպղպեղներ») հայտնվել է Հոլիվուդի ամենաշահութաբեր աստղերի երրորդ տեղում. նրան վճարված յուրաքանչյուր դոլար հոնորարից ֆիլմի ստեղծողները ստանում են 102 դոլար։
Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդկլիֆն իր ստեղծողներին բերել է 5,3 մլրդ. դոլարի եկամուտ, սակայն հայտնվել է ընդամենը չորրորդ հորիզոնականում։ Forbes-ը հրապարակել է նաև Հոլիվուդի ամենաառատաձեռն աստղերի ցուցակը, որը գլխավորում է Ջոնի Դեփը։ Բարերից մեկում նա թողել է 4 հազար դոլարի թեյավճար՝ ի պատիվ դրա տիրոջ։




























