Թուրքերն արդեն 500 տարի է փորձում են զավթել Եվրոպան: Եվ հիմ դա նրանց հաջողվում է առանց պայքարի: Վերջերս նրանց հաջողվել է մեզնից ավելի շատ բան ստանալ, քան երբեւէ պատմության ընթացքում: Էրդողանը վերահսկում է մեր արեւելյան սահմանները: Նրա ձեռքերում է մայրցամաքի ռազմավարական սահմաններից մեկը: Մոտ ապագայում մենք ստիպված ենք լինելու այդ հնազանդության համար բարձր գին վճարել ՝ թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական: Պետք չէ առաջատար քաղաքական գործիչ լինել, հասկանալու համար, որ Եվրոպական Միությունը հիմա ստորագրում է ինքն իր ու գուցե մեր բոլորի մահապատիժը, գրում է ֆրանսիական Boulevard Voltaire պարբերականը:
Էրդողանը մեծ առաջնորդ է: Նա հոյակապ գիտի պատմությունը ու մեծ ծրագրեր ունի ՝ միջերկրական տարածաշրջանում ու աշխարհում Թուրքիայի դերակատարման վերաբերյալ: Նա ծիծաղում է մեր առաջնորդների վրա, ինչպես ավագ դասարանցիները մանկապարտեզի երեխաների վրա: Նա մեզ ծնկի է իջեցնում: Նա արդեն առաջին տարին չէ, որ թողնում է միգրանտները Թուրքիայի տարածքով շենգենյան գոտի մտնեն: Էլ չասենք այն միլիոնավոր թուքերի մասին, որոնք Եվրոպայում են ապրում ՝ չփորձելով անգամ ասիմիլացվել: Եվ այս ամենը Մերկելի ու Եվրոպական հանձնաժողովի ակտիվ աջակցությամբ, որոնք կուրորեն հետեւում են ՄԱԿ-ի պահանջներին, այսինքն նպաստում են հարավից դեպի մեր մայրցամաք մարդկանց զանգվածային վերաբնակեցմանը:
Վերջերս Դոնալդ Թուսկն ու Ահմեդ Դավութօղլուն պայմանավորվեցին Փարիզի ու Բեռլինի արդեն համաձայնեցրած սկզբունքների շուրջ: Որո՞նք են դրանք: «Սիրիացին սիրացու դիմաց», այսինքն «տնտեսական միգրանտը» այն «փախստականի» դիմաց ( չնայած մեծամասամբ նա իրականում փախստական չէ), որը Թուրքիայի տարածքով Եվրոպա է մտնում: Այս գործարքը միլիարդավոր դոլարներ կնստի եվրոպացի հարկատուների վրա: Ընդ որում իրականում ոչինչ չի փոխվի: Հոսքը կպահպանվի, միայն թե հիմա մենք դրա դիմաց ստիպված կլինենք նաեւ վճարել: Թուրքիան օգտվում է այս քաոսից մեզ կողոպտելու համար, պահանջում է եւս 3 մլրդ եվրո է եւ թուրքերենը պաշտոնական լեզուների ցանկում ընդգրկել: Սակայն Էրդողանը մտադիր չէ որեւէ բան փոխել: Մենք գործ ունենք անցանկալի ներգաղթյալների զանգվածային տեղափոխման մեխանիզմի հետ, ինչպես արտահայտվեց Վիկտոր Օրբանը՝ Եվրոպայի սակավաթիվ ողջամիտ առաջնորդներից մեկը՝ Դեւիդ Քեմերոնի հետ միասին, որը կտրականապես հրաժարվել է մասնակցել այդ ֆարսին:
«Եթե վերանա Շենգենը, կվերանա նաեւ Եվրոպան՝ ահա թե ինչ հարց էր վճռվում վերջին ամիսներին»,- ասում է Ֆրանսուա Օլանդը: Եվրոպան նախեւառաջ ընդհանուր մշակութային ու տարածքային տարածք է: Այսինքն, նրա համար կարեւոր է, որ պահպանվի Շենգենյան պայմանագի՛ը, այլ ոչ թե ժողովուրդները: Ձեւը նրա համար բովանդակությունից կարեւոր է, ինչը շատ տխուր է: Շենգենը սպանում է Եվրոպային: Դրա վերացումը թույլ կտար եվրապական ժողովուրդներին ողջ մնալ: Ֆրանսուա Օլանդը կամ սարսափելի երեսպաշտ է, կամ հիմար: Կամ էլ երկուսը միասին:
Մեր նախագահը մեզ ապացուցում է, որ առաջին հերթին պետք է վերականգնել հոգեւոր, բարոյական ու մտավոր սահմանները: Իսկ Անգելա Մերկելը դժգոհություն է արտահայտում Բալկանների տարածքով ճանապարհի փակման կապակցությամբ: Այս պայմանագրի կեղծիքը հասկանալու համար բավական է նայել բրյուսելյան վերնախավի արձագանքին: Ժան Քլոդ Յունկերը ողջունել է «ճիշտ պայմանագիրը, որը կփոխի իրավիճակը»: Նրա գրասենյակի տնօրեն Մարտին Զելմայերն էլ իր հերթին այդ համաձայնագիրը անվանել է «բեկում»: Վարագո՛ւյր:
Մեր պատմության վրա մեկընդմիշտ հետք են թողել չորս իրադարձություններ՝ 2015թ. հունվարի 7-ին Charlie Hebdo –ի շենքում ահաբեկչությունները, Փարիզի ահաբեկչությունները 2015թ. նոյեմբեի 13-ին, զանգվածային բռնաբարությունները 2015 թ. դեկտեմբերի 31-ին ու միգրացիոն ճգնաժամի համար մեզ ներկայացված հաշիվները՝ 2016 թ. մարտին: Սկսվում է նոր ցիկլ, եւ փրկության համար ժամանակն օրեցօր քչանում է: 30 տարի լավագույն դեպքում, կամ 10 տարի՝ վատագույն, գրում է Inosmi-ն:



























