Ամերիկացի սենատոր Էդվարդ Քենեդին, որը մահացել է կյանքի 78-րդ տարում, հուղարկավորվելու է Վիրջինիա նահանգի Առլինգտոնյան ազգային գերեզմանատանը։
Սենատորի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը օգոստոսի 29-ին, իսկ արդեն այսօր Բոստոնում Ջոն Քենեդիի նախագահական գրադարանում Քենեդիի դին կդրվի հրաժեշտի համար։
Առլինգտոնի զինվորական գերեզմանատանը, որը Պենտագոնի իրավասության տակ է գտնվում, արդեն թաղված են Քենեդիների ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ սենատորի 2 եղբայրները՝ 1963 թ-ին սպանված ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին եւ 1968 թ-ին սպանված սենատոր Ռոբերտ Քենեդին։




























