Սիրիայում սպանվել է «Ջաբհաթ-ան-Նուսրայի» գրոհային Աբու Սաքքարը, որը հայտնի է դարձել նրանով, որ կերել է կառավարական զորքի զինվորի սիրտը:
Աբու Սաքքարի շարասյունը ծուղակն էր ընկել Լաթաքիայի նահանգում եւ գնդակահարվել էր: Ճշգրտորեն հայտնի չէ, թե ով է ոչնչացրել իսլամիստների շարասյունը` ոչ կառավարական ուժերի զինվորները, թե մրցակից խմբակցության գրոհայինները, հայտնում է The Daily Mail-ը:
Աբու Սաքքարը Սիրիայում քաղաքացիական պատերազմին մասնակցել է «Ֆարուքի բրիգադում»` Սիրիական ազատ բանակի (ССА) կազմում: 2013-ին Սաքքարը տխրահռչակ է դարձել այն բանից հետո, երբ կտրել է կառավարական զորքի սպանված զինվորի մարմնից կտրել է լյարդը եւ սիրտը եւ տեսախցիկի առաջ կերել է դրանք` ասելով. «Ալլահով եմ երդվում, մենք կուտենք ձեր սրտերը եւ ձեր լյարդը, դուք Ասադի զինվոր շներ եք»:
Հասարակության ճնշման տալ ССА-ի ղեկավարությունը խոստացել էր Սաքքարին դատարանին հանձնել, բայց նա չէր սպասել դատավարութանը եւ իր բրիգադի հետ անցել էր իսլամիստների կողմը, հայտնում է Lenta-ն:




























